15.05.2024, 19:18, Среда | Просмотров: 827 | Комментарии: 0
ՀայերեՍերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու համար: Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից՝ որոնք լռում են: Չնայած իրենց թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո: Սիրված լինելը՝ ավելին է, քան հարուստ լինելը, քանի որ սիրված լինել՝ նշանակում է երջանիկ լինել: Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է: Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները: Ոչ ոք այնպիսի խորհուրդներ չպետք է տա ուրիշներին, որոնց ինքը չի հետևում: Խորհուրդ տալ ցանկացողները հերիքում են, իսկ կատարողները՝ այնքան էլ չէ: Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրե՛ն տեղաշարժի: Սերն անհնար է թաքցնել, իսկ երբ այն անցնում է, թաքցնելն ավելի դժվար է: Մինչ շուրթերը դատապարտում են, սիրտն արդարացնում է: Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է: Հեռավորությունը սիրո համար նույն է ինչ քամին կրակի.թույլը մարում է ուժեղը բորբոքվում: Автор: Гость Категория:Афоризмы |
Всего комментариев: 0 | |