Меню сайта
Мини-чат
200
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Описание Сайта

Իսկ դու գիտես, որ հեռախոսի յուրաքանչյուր կոճակը սեղմելով դու սպանում ես ավելի քան 1000 միկրոբ... Եղիր միկրոբասեր, հեռացրու մատերդ կոճակների վրայից:

Երբեմն ես մտածում եմ, թե որտեղ են իրական հրեշտակները ապրում: Միգուցե երկնքում, կամ երկրի վրա: Բայց ես հաստատ գիտեմ, որ ամենագեղեցիկ հրեշտակը հիմա կարդում է այս sms-ը:

Ձեր հաշվից 1000 դրամ փոխանցվել է Եգիպտոսի նոր բարեփոխումների ֆոնդին:

Ես երբեք չեմ մոռանում դեմքերը, բայց Ձեր պարագայում ես պատրաստ եմ բացառությու անել:

Ուշադրություն վիրուս... այն ներթափանցել է իմ հեռախոս, համարների ցուցակից ընտրել է ամենագեղեցիկ ու խելացի մարդուն ու ուղղարկել sms:

Առավոտները նախաճաշ չեմ անում, որովհետև մտածում եմ քո մասին: Ցերեկները չեմ ճաշում, որովհետև մտածում եմ քո մասին: Երեկոյան ընթրիք չեմ անում, որովհետև մտածում եմ քո մասին: Գիշերները չեմ քնում, որովհետև Ուտել եմ ուզում:

Ինչ ես նայում? SMS է եկել?

Երբ արագիլը քեզ բերել է քո ծնողների մոտ, նրանք սկզբում ծիծաղել են և ուզեցել են արագիլին վերցնել :P

Քեզ տեսնելը մի հաճույք է, իսկ չտեսնելը այլ:

Բարձրացրա գլուխդ, լավ չեմ տեսնում քեզ...
Դիպուկահար

Ապացուցված է,որ աշխարհի ամենաանխելք մարդիկ SMS կարդալուց ներքև իջեցնելու կոճակը սեղմում են բութ մատով....................Հեյ,մի փորձիր թաքցնել մատդ,մենք արդեն տեսել ենք:

Դու աշխարհի ամենատհաս, գեշ, անտակտ, համառ, անխելք, անիմաստ, անբան մարդկանց կարող ես մտափոխել քո ժպիտով, որովհետև դու մարդ չես, դու հրեշտակ ես։

Խնդրում եմ այս խոսքերիս լուրջ կվերաբերվես, չխնդաս, չդատապարտես. Աշխատիր հասկանա ինձ. հիմա ես շատ հուզված եմ երեվի այն պատճառով, որ չգիտեմ, թե ինչպես կընդունես այս բառերս. Ամեն դեպքում դւ իրավունք ունես իմանալ ճիշտը. Իմացիր, որ... Ձմեռ Պապի գոյություն չունի:

Ուշադրություն. Ներկայացնում ենք ձեզ նոր առաջարկ. Այսուհետև րոպեավարձը կախված կլինի միայն բաժանորդի ուղեղի չափից. Շնորհավորում ենք. Դուք խոսելու եք անվճար:

Ներողություն ենք խնդրում, ցուրտ ձմռան պատճառով ձեր հաշիվը սառեցված է:

Այս SMS ի փոխարեն ուզում էի ուղարկել աշխարհի ամենագեղեցիկը ամենալավն ու ամենաբարին, այն առանց ինչի դու չես կարող ապրել գեթ մի վայրկյան ,այն ինչ քո կյանքի իմաստն է ու քո իդեալը, բայց ավաղ ես չտեղավորվեցի հեռախոսի էկրանին, այնպես որ ծնունդդ շնորհավոր:

Մի' սպանեք մոծակներին, չէ որ նրանց երակներում ձեր արյունն է հոսում...

Կինը կարող է միլիոնատեր դարձնել ցանկացած միլիարդատիրոջ:


Տղաս, դու թողել ես քո հեռախոսը տանը:

Մայրիկ:

Հարգելի բաժանորդ, մինչև հունվարի 31-ը ձեր քարտը լիցքավորելու դեպքում Դուք կստանաք 5 կգ ալյուր, 1 կգ լոբի, 2 լիտր ձեթ և 1 խուրձ ավելուկ!!!!!!!!!!!!!


ՍԻՐԻՐ ԿԱՏԱԿԵԼ, ԲԱՅՑ ՄԻ ԿԱՏԱԿԻՐ ՍԻՐՈ ՀԵՏ,
ԿԱՏԱԿԻՐ ՍԻՐՈՎ, ԲԱՅՑ ՄԻ ՍԻՐԻՐ ԿԱՏԱԿՈՎ


Երբ դու լինես մենակ, երբ դու լինես տխուր, երբ դու մթության մեջ լինես, այդ ժամանակ ես իմ սպիտակ նժույգով կգամ քո պատուհանի տակ ու կգոռամ.
– Ժավե՜լ-ժավե՜լ, ժավելի՜ սպիրտ…

Փոխիր դիրքդ, ավելի լավ է կանգնիր, մի շտապիր այժմ մի փոքր աջ շարժվիր, իսկ հիմա ձախ, մի փոքր հետ, հետո առաջ: Նորից ամեն ինչ փչացրեցիր, անգամ ալեհավաքը ճիշտ դիրքով չես կարողանում դնել:


Եթե չես կարող սիրել 1-ին ,ապա սիրիր 1:30 կամ 2-ին:


Բարեվ: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.
Դու բաստուրմա սիրու՞մ ես


  Автор: Гость   Категория:СМС
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]